Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Պորտուգալիա

analitik.am

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Պորտուգալիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն «Կուինտո դո Լագո» հյուրանցում: Նոյեմբերի 12-ին և 13-ին մեր երկրի  հավաքականը կանցկացնի մեկական մարզում: Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզում Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա–Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:

Նույն շարքից