Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Կուարտեյրայում առաջին մարզումն է անցկացրել

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն արդեն մրցավայրում է: Այն առաջին մարզումն է անցկացրել Կուարտեյրա քաղաքում: Պարապմունքին մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները՝ բացառությամբ «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանի:

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, Բեռնար Շալանդի թիմը մարզում կանցակցնի «Ալգարվե» մարզադաշտում: Ավելի վաղ՝ ժամը 16:30-ին, «Ալգարվեի» մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

Հավելենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Պորտուգալիայի և Հայաստանի հավաքականների խաղը կկայանա նոյեմբերի 14-ին Ֆարո քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:

 

Նույն շարքից