Սպորտ 

Ինչու Դիեգո Սիմեոնեն չի ցանկանում գլխավորել ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը

analitik.am

Խոսակցությունները շատ են, որ առաջիկայում ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ղեկը կարող ստանձնել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Եվ ահա , վերջինս հայտարարել է, որ չի մտածում այդ պաշտոնը զբաղեցնելու մասին: «Ես ֆուտբոլիստների հետ աշխատում եմ ամեն օր, տուրից-տուր: Մինչդեռ,  հավաքականի գլխավոր մարզիչն ազատ ժամանակ շատ ունի: Դա նրան հեռացնում է խաղադաշտից: Ամենօրյա աշխատանքը՝  ինձ համար պարտադիր պայման է: Այդ է պատճառը, որ չեմ մտածում Արգենտինայի հավաքականը գլխավորելու մասին»,- պարզաբանել է նա:

Հիշեցնենք, որ 2014-ի աշխարհի առաջնության ավարտից հետո Արգենտինայի հավաքականից հեռացել էր գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան, իսկ նրան փոխարինել է Խերարդո Մարտինոն, որից դժգոհությունները քիչ չեն:

 

Նույն շարքից