Սպորտ 

Պորտուգալիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների խաղի տոմսեր վաճառքում այլևս չկան

analitik.am

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ազային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Պորտուգալիայի ընտրանիի հետ: Թեև վերջինիս կազմում է հանդես գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդոն, այդուհանդերձ, այն այնքան էլ սարասափելի չէ: Պորտուգալիայի հավաքականի ոչ բոլոր ֆուտբոլիստներն են աստղեր, և այդ թիմը ոչ միշտ է հաջողության հասնում:

Խաղը կայանալու է Լիսաբոնից 300 կմ հեռու գտնվող Ֆարո/Լուլե քաղաքի  «Էշտադիու Ալգարվե» մարզադաշտում, որը 30 հազար 305 նստատեղ ունի: Մարզադաշտը կառուցվել է 2004-ին կայացած Եվրոպայի առաջնությունից առաջ և հյուրընկալել է այդ ստուգատեսի երեք խաղի մասնակիցներին: Իսկ Պորտուգալիայի հավաքականը 7-րդ անգամ է հանդիպում անցկացնելու այդ մարզադաշտում: Նախկինում Պորտուգալիայի ընտրանին 4 խաղում հաղթել է, 2 անգամ բավարարվել ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի հավաքականին այդ մրցավայրում կհաջողվի՞ առաջին հաղթանակը տանել տանտերերի թիմի նկատմաբ, թե՞ ոչ, կպարզի վաղը:

Հավելենք, որ Պորտուգալիա-Հայաստան հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառվել են:
Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ի դեպ, խաղն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է ՀՀ հանրային հեռուստատեսությամբ: Այն նոյեմբերի 14-ին սկսվելու է ժամը 23:45-ին:

Նույն շարքից