Տնտեսություն 

ՀՀ-ի և ՌԴ-ի տնտեսությունների մրցունակությունը կաճի ՄՄ-ին անդամակցությունից հետո. Պուտին

analitik.am

Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հաջորդականությունը Հայաստանի վարած քաղաքականության անբաժան ու անանձնահատուկ գիծն է, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երևանում ընդլայնված կազմով պաշտոնական պատվիրակությունների հանդիպման բացման ժամանակ:


«Առևտրա-տնտեսական համագործակցությունը շատ լավ տեմպերով է առաջ ընթանում: Ամենակարևորն այն է, որ կարճ ժամանակում կարևոր քայլեր են կատարվել, այդ թվում նաև Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման, Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու ենթատեքստում, ինչը թույլ կտա մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի»,- նշել է նա:


Վլադիմիր Պուտինն իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրա-տնտեսական գործընկերը՝ ինչպես ապրանքաշրջանառության, այնպես էլ ներդրումների ծավալի առումով: Մեծ թվով ձեռնարկություններ են աշխատում՝ համատեղ ու հարյուր տոկոսանոց ռուսական կապիտալով:


Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը ռուսական ներդրումների, ռուսական բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման համար: «Մենք նույն կերպ շարունակելու ենք աշխատել հետագայում: Համոզված եմ, որ եթե իրականացնենք Մաքսային միությանն ու Միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության վերաբերյալ համատեղ ծրագրերը, իսկ դրա համար էական խոչընդոտներ չեմ տեսնում, ապա համատեղ աշխատանքի հնարավորությունները կավելանան: Ապրանքաշրջանառությունը կաճի, ինչպես նաև մեր տնտեսությունների արդյունավետությունն ու մրցունակությունը»,- ասել է նա:

Նույն շարքից