Սպորտ 

Ֆերնանադու Սանտուշ. «Եթե շտապենք, ապա դժվար թե դրական արդյունքի հույս ունենանք»

analitik.am

Նոյեմբերի 14-ին Ֆարոյի «Ալգարվե» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով  ժամը 23:45-ին: Ահա թե ինչ է ասել Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը. «Մեր ֆուտբոլիստները գիտակցում են, որ Հայաստանի  թիմի հետ հանդիպման արդյունքը շատ կարևոր է մեր համար: Պետք է բոլորը հասկանան, որ սպասվում է շատ բարդ պայքար: Բավական է դիտել Հայաստան - Սերբիա հանդիպումը: Հայերը չհաղթեցին չիրացրած 11 մետրանոցի պատճառով: Մենք պետք է մրցակցից քիչ չվազենք և  շատ աշխատենք: Այդ դեպքում ամեն ինչ կստացվի: Եթե  շտապենք, նյարդայնանանք և միայն փոխանցումներ կատարենք մրցակցի տուգանային հրապարակ, ապա դժվար թե դրական արդյունքի հույս ունենանք»:

Նույն շարքից