Սպորտ 

Մարկոս Պիզելի. «Հավատում եմ, որ Պորտուգալիայում կարող ենք միավորներ վաստակել»

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին  մասնակցել է Պորտուգալիա-Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին.

 

- Ի՞նչ կարող եք ասել Պորտուգալիայի թիմի և Ռոնալդուի հետ դիմակայության մասին:

 

- Մենք լավ ենք ճանաչում  Պորտուգալիայի հավաքականին, լավ գիտենք Ռոնալդուին:

 

- Վերջին խաղում փոխարինվեցիք և թվաց, թե վնասվածք ունեք:

 

- Ես հարյուր տոկոսով պատրաստ եմ: Լիովին առողջ եմ, ուղղակի այդ խաղում ընդհարում  եղավ, և մարզիչը որոշեց փոխարինել:

 

- Սերբիայի թիմի հետ ոչ-ոքիից հետո հավատո՞ւմ ես, որ Հայաստանը կարող է միավորներ խլել նաև Պորտուգալիայի հավաքականից:

 

- Այո, հավատում եմ: Ինչպես գիտեք, մենք լավ խաղացինք Դանիայում, տանն էլ հաջող հանդես եկանք: Չի բացառվում, որ միավորներ վաստակենք նաև Պորտուգալիայի թիմ հետ խաղում:

Նույն շարքից