Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Պորտուգալիայում ցավալի պարտություն կրեց

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի արտագնա  խաղում 0:1 հաշվով զիջեց Պորտուգալիայի թիմին: Մեր երկրի ներկայացուցիչները կաշկանդված էին գործում, տեխնիկական շատ սխալներ թույլ տալիս: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մրցակցի դարպասին որևէ վտանգավոր պահ չստեղծեցին: Հանդիպման 72-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրավեց Ռոման Բերեզովսկիի պաշտպանած դարպասը: Ի դեպ, մեկ անգամ էլ հարվածից հետո մերոնց փրկեց դարպասաձողը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խմբում կշարունակի մնալ վերջին տեղում:  


Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.


Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Ժոզե Բոսինգվա, Պեպե, Ռիկարդո Կարվալյո, Ռաֆայել Գերերո, Ժոաո Մոուտինյու, Տիագո Մենդեշ, Դանի (Ռիկարդո Կուարեժմա, 70), Նանի (Ուիլյամ Կարվալյո, 88), Կրիշտիանու Ռոնալդու, Հելդեր Պոշտիգա (Էդեր, 56):


Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լևոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան (Արթուր Սարկիսով, 77), Կառլեն Մկրտչյան (Մարկոս Պիզելի, 84), Գևորգ Ղազարյան (Էդգար Մանուչարյան, 62), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:


I խմբի մյուս խաղում Դանիայի հավաքականը հյուրընկալվելիս Բելգրադում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Սերբիայի թիմի նկատմամբ: Խաղն անցկացվեց առանց հանդիսականների:

7 միավորով  Դանիանյի հավաքականը խմբում առաջինն է: Այն անցկացրել է 4 խաղ: Պորտուգալիայի հավաքականը 3 հանդիպումներից հետո ունի 6 միավո: Ալբանիայի թիմը վաստակել է 4 միավոր: 1-ական միավոր ունեն  Սերբիայի և Հայաստանի հավաքականները:

 

Տեխնիկական արդյունքներ


Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար, չորրորդ տուր

 

Պորտուգալիա - Հայաստան` 1:0  

Կրիշտիանու Ռոնալդու, 72


 

Սերբիա – Դանիա՝ 1:3

 

Զորան Տոշիչ, 4 – Նիկլաս Բենդտներ, 60, 85, Սիմոն Կյաեր, 62


 

Նույն շարքից