Սպորտ 

Պորտուգալացիների պատասխանը` Հայաստանի ֆուտբոլի Հավաքականի գլխավոր մարզչի հնչեցրած դժգոհությանը

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն իր թիմի Պորտուգալիայի հավաքականից Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի արտագնա խաղում 0:1 հաշվով կրած պարտությունից  հետո , ասես, փորձելով արդարանալ, սուր խոսքեր էր ուղղել հյուրընկալողների հասցեին: Այդ մասին ժամանակին տեղյակ ենք պահել ընթերցողներին:

Հիշեցնենք, որ մասնավորապես, նա նշել էր, որ պարապմունքի համար Հայաստանի հավաքականին վատ խոտածածկով մարզադաշտ է հատկացվել, խաղի օրն էլ ավտոբուսով երկար ժամանակ են վատնել մինչև գտել են մրցավայրի տեղը:

Եվ ահա,Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Կալուշ Լուկաշը պատասխանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հրապարակավ հնչեցրած դժգոհությանը: Նա մասնավորապես ասել է. «Սկզբում Հայաստանի հավաքականին պարապելու համար մեկ այլ խաղադաշտ էր տրամադրվել, բայց հետո լրացուցիչ պահանջներ ներկայացվեցին: Եթե այդ մասին նախապես հայտնվեր, ապա մենք փոփոխություններ կկատարեինք: Ստեղծված իրավիճակում արդեն ուշ էր, դա հնարվոր չէր: Իսկ թե ինչու է Հայաստանի հավաքականը մարզադաշտ ուշ  է հասել, ապա այդ հարցով զբաղվել է ոստիկանությունը: Ֆեդերացիան միայն վճարել է ավտոբուսը վարձակալելու համար և այն Հայաստանի հավաքականին պետք է մարզադաշտ հասցներ»:

Իրականությունն այն է, որ խաղին ներկա ՈւԵՖԱ-ի պատվիրակը շնորհավորել է ֆուտբոլի Պորտուգալիայի ֆեդերացիային` հանդիպումը հաջող կազմակերպելու համար: Այդ մասին հիշեցրել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմիշը (նկարում):

Նույն շարքից