Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի թիմը՝ Իրանի «Էսթեղլալը», ընկերական խաղում մրցեց «Սայպայի» հետ: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը:
Հայ ֆուտբոլիստը հանգստից հետո խաղադաշտ դուրս եկավ:
«Էսթեղլալը» վաստակած 24 միավորով Իրանի առաջնությունում բաժանում է 4-5 տեղերը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղից առաջ Մկոյանը վնասվածք էր ստացել ու թեև Պորտուգալիայում էր, սակայն չմասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը, որում մերոնք պարտվեցին 0:1 հաշվով:
Խաղից հետո նա վերադաարձել էր Իրան և երևում է, որ իրեն լավ է զգում: