Տնտեսություն 

Հայաստանն ու Ռուսաստանը խորացնում են փոխգործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում

analitik.am

Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության հետագա խորացմանն են ուղղված ռուսական գազի Հայաստան մատակարարման ծավալների ու գնագոյացման բանաձևի մասին պայմանավորվածությունների ձեռքբերումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում, նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Առաջ է ընթանում նաև փոխգործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում: Մեր պլաններում կա գործող հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցը»,-ասել է Պուտինը:


Նա հիշեցրել է, որ այսօր Սերժ Սարգսյանի հետ ներկա է եղել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործումն սկսելուն:


Պուտինը արձանագրել է ակտիվ համագործակցությունը կրթական ոլորտում. Հաջողությամբ գործում է ռուս-հայկական սլավոնական համալսարանը, աջակցություն է տրամադրվում դպրոցներում ռուսերենի դասավանդման հարցում: Ծրագրվում է Երևանում ռուսալեզու գիմնազիա ստեղծել, նաև Լոմոնոսովի անվան պետհամալսարանի մասնաճյուղ բացել:

Նույն շարքից