Կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երկու հանդիպում: 5-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» արտագնա մրցամարտում 3:2 հաշվով հաղթեց «Բանանցին», իսկ «Շիրակը» Գյումրիում նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով հաղթեց «Գանձասարին»:
Առաջատարը` «Ուլիսը», վաստակել է 34 միավոր: «Փյունիկը» հետ է մնում 7 միավորով: «Շիրակը» 21 միավորով երրորդ տեղում է:
Տեխնիկական արդյունքներ
«Բանանց» - «Փյունիկ»՝ 2:3
Կարեն Հարությունյան, 20, Գևորգ Նռանյան, 89 - Սեզար Ռոմերո, 26, 78, Կամո Հովհաննիսյան, 72
«Շիրակ» - «Գանձասար»՝ 1:0
Դավիթ Հակոբյան, 28