Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլիստուհիները կմրցեն Պորտուգալիայի, Հունաստանի, Իսպանիայի հավաքականների հետ

analitik.am

Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստուհիների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց երրորդ խմբում և կմրցի  Պորտուգալիայի, Հունաստանի, Իսպանիայի թիմերի հետ:

44 թիմեր բաժանվեցին 11 խմբերի: Հանդիպումները կկայանան 2015-ի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգա 2-ական թիմ, բոլորը կմիանան բարձր վարկանիշ ունեցող Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին: Էլիտ-ռաունդին մասնակցող 24 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգա7 թիմ և կմիանա մրցաշարի կազմակերպիչ երկրի՝ Բելառուսի հավաքականը:

Եզրափակիչ մրցաշարը, ըստ նախնական տվյալների, կկայանա 2016-ի մայիսի 4-16-ը:

Նույն շարքից