Սպորտ 

Խաղում են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցները

analitik.am

Ընկերական հանդիպումներ անցկացվեցին, որոնց մասնակցեցին մի շարք երկրների ֆուտբոլի ազգային հավաքականներ: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միևնույն՝ I խմբում ընդգրկված Պորտուգալիայի և Ալբանիայի ներկայացուցիչները ևս այս առումով բացառություն չէին կազմել:

Պորտուգալիայի ընտրանին,Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայացած  Արգենտինայի թիմի հետ խաղում, հաղթանակը կորզեց հանդիպման վերջին վայրկյաններին՝ 1:0: հաշվով: Հաղթական գնդակը մրցակցի դարպասը խփեց ֆրանսիական «Լորյենի» խաղացող Ռաֆայել Գերերոն: Հետաքարքիր էր, թե այդ հանդիպման ժամանակ ինչպես իրենց կդրսևերեն, ինչպես միմյանց հետ ձեռք կմեկնեն երկու հավաքականների ավագները, իրար հետ հակամարտող համնաշխարհային ֆուտբոլի աստղեր՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնակդուն և արգենտինացի Լիոնել Մեսին:

Ալբանիայի հավաքականն էլ Ջենովայում անցկացված խաղում 0:1 հաշվով զիջեց Իտալիայի հավաքականին: Ուշագրավ է, որ ալբանացիները գնդակ բաց թողեցին իրենց դարպասը հանդիպման ավարտից 8 րոպե առաջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր հաջորդ հանդիպումնը՝ամցկացնելու է 2015-ի մարտի 29-ին, մրցակցի՝ Ալբանիայի հավաքականի հարկի տակ:

 

 Տեխնիկական արդյունքներ

 

Պորտուգալիա - Արգենտինա՝ 1:0

Ռաֆայել Գերերո, 90+1

 

Իտալիա - Ալբանիա՝ 1:0

Ստեֆանո Օկակա Չուկա, 82

 

 

 

 

Նույն շարքից