Սպորտ 

«Արսենալի» հայ հարձակվողը ՀՖՖ նախագահի ասածը զառանցանք է որակել

analitik.am

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իրեն բնորոշ կեցվածքով, մի շարք որակումներ էր տվել արտերկրում հանդես եկող տարբեր խաղացողների հասցեին:

Մասնավորապես, փայլուն մարզավիճակում գտնվող Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանի հասցին ասվել էր, որ նա Հայաստանի հավաքականում հանդես գալու համար «Պորշ» մակնիշի ավտոմեքենա է պահանջել և ինքն էլ ընդառաջել է, սակայն խաղացողը չի ցանկացել համալրել մեր երկրի ընտրանիի կազմը:

Մալոյանն արագորեն արձագանքել է «Արսենալի» թվիթերյան էջում: ««Պո՞րշ»՝ Հայաստանի հավաքականին միանալու համար, դա զառանցանք է: Ի՞նչ է ես անօգնական եմ: Անունս թանկ է ինձ համար: Հավաքականի համար՝ միայն մաքուր սրտով կարել է անել: Այդպես էլ գրեք»,- ընդգծել է Մալոյանը:

Նույն շարքից