Սպորտ 

Նիկիտա Սիմոնյանը դեմ է ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչին փոխելու կտրուկ քայլին

analitik.am

Ինչպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդի, այնպես էլ Ռուսաստանի թիմի գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոյի գլխին սև ամպեր են կուտակվել: Նրա ծառայություներից հրաժարվելը ևս օրակարգային է դարձել, հատկապես այն բանից հետո, երբ նրա ղեկավարած թիմը, օրերս կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում, 0:1 հաշվով պարտվեց Ավստրիայի ներկայացուցիչներին: Ընդ որում, կան նաև ֆինանսական չլուծված հարցեր: Այդուհանդերձ, Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը դեմ է կտրուկ քայլեր ձեռնարկելուն: Նա գտնում է, որ պետք է ժամանակ տալ ազգային հավաքականի գլխավոր մարզչին, սպասել մինչև Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը և միայն դրանից հետո, որոշում կայացնել: «Այժմ բոլորը խոսում են, որ պետք է հեռացնել նրան, հրավիրել Սլուցկիին, Կարպինին: Լավ, եթե Կապելոյին հեռացնենք և մեկ ուրիշը գա, և ի վերջո դուրս մնանք Եվրոպայի առաջնության մրցապայքարից, ումի՞ց ենք պատասխան  պահանջելու գրանցված անբավարար արդյունքի համար: Միայն մեկ լուծում կա, պետք է շարունակել վստահել իտալացի մասնագետին»,- պարզաբանել է Սիմոնյանը:

Նույն շարքից