Սպորտ 

Ռուբեն Հայապետյանի ասածներին հակադարձում է «Արսենալի» ֆուտբոլիստը

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսում ասածները զառանցանք անվանելուց հետո, շարունակում է հակադարձել Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը, պարզաբանելով, որ  «Պորշ» մակնիշի ավտոմեքենա  չի պահանջել, ոչ էլ՝ նվեր ստացել, և իրավունք ունի հրապարակավ պատասխանելու: Օգտագործելով  համացանցի հնարավորությունները, ահա թե ինչ է ասել Մալոյանը. «Այնպիսի մարդ եմ, որի ոտքերը գետնից կտրված չեն գետնից: Երբեք չեմ երևակայել և հաճախ պարապմունքից հետո տուն եմ գնում  երթուղային տաքսիով: Իսկ այնտեղ խոսում են Պորշից … միգուցե միանգամից Վեյրո՞ն: Վեց անգա՞մ հավաքական հրավերից: Ինչու ոչ՝ 10 անգամ: Բանակցություննե՞ր, իսկ տղերքը տեղյակ չեն: Այնտեղ, որտեղ ես եմ ծնվել, դա շուկայում են անում: Իսկ դա բանակցություններ չեն, դա խաբեբայություն է: Այս դեղին լուրն ինչ-որ մեկին ձեռնտու է: Կխնդրեի ինձ չշեղել ֆուտբոլից: Թիմի և երկրպագուների հետ համատեղ  ջանքերով պետք է դուրս գանք մրցաշարային աղյուսակի նկուղից»:

Նույն շարքից