Սպորտ 

Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ «Ֆուտբոլի ժամը» հաղորդումն այօր չի ցուցադրվի

analitik.am

«Արմենիա» հեռուստատեսությամբ այսօր պետք է հեռարձակվեր «Ֆուտբոլի ժամը» հաղորդումը, որին պետք է մասնակցեր  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, սակայն այն չի ցուցադրվի:

Վերջինս օրերս կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանի ազգային հավաքական մի շարք ֆուտբոլիստների հրավիրելն ինքը նպատակահարմար չի գտնում, որ  նրանցից մեկն անգամ «Պորշ» մակնիշի ավտոմեքենա է պահանջել, որ չի ցանկանում զբաղեցրած պաշտոնից ազատել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար  Շալանդին և այլն:

Այս ամենը գրչի մշակները, ֆուտբոլիստները, ֆուտբոլասեր հասարակայնությունը միանշանակ չեն ընդունել, համենայնդեպս` «Պորշի» հետ կապված` այդ խաղացողը Հայրապետյանի ասածը զառանցանք էր որակել:

Եվ ահա, նոյեմբերի 20-ին նախատեսված հաղորդումը  տեղափոխվել է:

Այդ մասին տեղեկացվում է հաղորդման ֆեյսբուքյան էջում: Մասնավորոպես ասվում է. «Հարգելի ֆուտբոլասերներ: Նախապես հայտարարել էինք, որ այսօր, նոյեմբերի 20-ին, «Ֆուտբոլի ժամի» հյուրը կլինի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սակայն տեխնիկական պատճառներով հաղորդումն այսօր ընդհանրապես եթեր չի հեռարձակվելու: Այն տեղափոխվել է և հնարավոր է եթերում լինի առաջիկա օրերի ընթացքում: Լրացուցիչ տեղեկություն անպայման կլինի մեր էջում: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»:

 

 

Նույն շարքից