Սպորտ 

Անդրե Շյուրլե + 20 մլն եվրո = Մարկո Ռոյս

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում հնարավոր է նոր խաղընկեր ունենա: Դորտմունդի  «Բորուսիայի» կազմը կարող է համալրի Անդրե Շյուրլեն:

Բանն այն է, որ անգլիական «Չելսի» ակումբի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսին: Դրա համար ուշագրավ գործարք է առաջարկվում:

«Չելսին» պատրաստ է որպես փոխհատուցում այդ խաղացողին ձեռք բերելու համար վճարել 20 միլիոն եվրո և հանձնել գերմանացի հարձակվող Անդրե Շյուրլեին:

Հիշեցնենք, որ Ռոյսի աշխատանքային պայմանագիրը գերմանական ակումբի ղեկավարության հետ ուժի մեջ է մինչև  2016 թվականը, բայց 2015-ի ամռանը նրան հնարավոր է գնել` վճարելով 20 միլիոն եվրո:

Ի դեպ, Ռոյսը քանիցս հայտնել է, որ  դեմ չէ անգլիական որևէ ակումբ տեղափոխվելու:

Նույն շարքից