Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում 4-րդն է

analitik.am

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության կայքում ներկայացվել է այդ երկրի բարձրագույն խմբի առաջնության ամենաակտիվ ֆուտբոլիստների ցանկը: Հաայստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 4-րդ տեղում է:

Նա ունի 602 միավոր: Հայ ֆուտբոլիստը 164 միավոր է վաստակել դիպուկ հարվածներ կատարելու, 172 միավոր՝ գնդակը խլելու, 105 միավոր՝ փոխանցումներ կատարելու, 161 միավոր՝ մրցակիցներից պոկվելու համար:

Հավելենք, որ մեկ խաղի ընթացքում ֆուտբոլիստն իր գործողություններով կարող է առավելագույնը հավաքել 181 միավոր:

Մխիթարյանին շրջանցել են Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի հարձակվող Արյեն Ռոբենը (657), Դորտմունդի «Բորուսիայի» սերբ կիսապաշտպան Միլոշ Յոյիչը (624), «Հոֆենհայմի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինիոն (608):

 

Նույն շարքից