Սպորտ 

Ինչո՞ւ են ֆուտզալի Հայաստանի առաջնության մասնակից թիմերն այդքան քիչ

analitik.am

Նոյեմբերի 22-ին մեկնարկելիք ֆուտզալի Հայաստանի առաջնությանը կմասնակցի  6 թիմ` «Երևան ԱյԹին», «Մռավը», ՀՊՏՀ-ն, «Հրազդան ՖԶ»-ն, «Գյումրին», Վանաձորի «Թալգրիգը»:

Այս ակումբները շրջանաձև մրցակարգով կորոշեն չեմպիոնին և մրցանակակիրներին: Մրցաշրջանը կկայանա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր և 2015 թվականի փետրվար-մայիս ամիսներին:

Առաջնության  հաղթողը կպարգևատրվի 6 միլիոն դրամով, երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կստանա 2, իսկ երրորդ տեղը զբաղեցնողը` 1 միլիոն դրամ:

Ֆուտզալի մրցաշարի մասնակցության անդամավճարը 110000 դրամ է՝ յուրաքանչյուր թիմի համար, մինչդեռ ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու ցանկություն հայտնող նոր ակումբը, պետք է երեք տարով ՀՖՖ-ին ներկայացնի 80 մլն դրամի երաշխիք: 

Թերևս, դժվար չէ եզրակացնել, թե ինչու են  ֆուտզալի Հայաստանի առաջնության մասնակից թիմերն այդքան քիչ:

Նույն շարքից