Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմը` ընդդեմ «Պադերբոռնի»

analitik.am

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակում այսօր Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կհյուրընկալվի «Պադերբոռնին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի թիմը ընթացիկ առաջնությունում ահաջող է հանդես գալիս: Այն կրել է 7 պարտություն, 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի և տարել 3 հաղթանակ: Վաստակած 10 միավորով թիմը 15-րդ հորիզոնականում է: «Պադերբոռնը» 15 միավորով 9-րդ տեղում է: Այն ընդամենը 4 պարտություն է կրել, նույնքան հաղթանակ է տարել և 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Ուշագրավն այն է, որ թիմը 16 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և նույնքան էլ ընդունել սեփականը: Մինչդեռ, «Բորուսիան» մեկ գնդակ ավելի է բաց թողել` 17-ը, իսկ մրցակիցների դարպասը գրավել է ընդամենը 12 անգամ:

Մնում է սպասել, որ մեր ֆուտբոլիստի թիմը այսօր վերելքով հանդես կգա, կհաղթի մրցակցին և փոքր-ինչ կբարելավի մրցաշարային իր վիճակը: Դա «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի սաների համար դժվարին, բայց լուծելի խնդիր է:

 

Այսօր Գերմանիայի առաջնությունում կկայանան նաև հետևյալ հանդիպումները`

 

«Բավարիա»-«Հոֆենհայմ»

«Շալկե-04»-«Վոլֆսբուրգ»

Մ. «Բորուսիա»-«Այնտրախտ»

«Մայնց-05»-«Ֆրայբուրգ»

«Հանովեր»-«Բայեր»

«Քյոլն»-«Հերտա»

 

Նոյեմբերի 23-ին`

 

«Համբուրգ»-«Վերդեր»

«Շտուտգարտ»-«Աուգսբուրգ»

Նույն շարքից