Սպորտ 

Ինչն է դրդում Լիոնել Մեսիին, որպեսզի արագորեն հեռանա Իսպանիայից

analitik.am

Վերջին շրջանում տարբնույթ խոսակցությունները շատ են, որ արգենտինական ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսին ցանկանում է հեռանալ կատալոնական «Բարսելոնայից»: Նա դժգոհել է, որ իր նկատմամբ ուշադրությունը ավելի քիչ է, քան դարձնում է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պորտուգալցի Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ: Բացի այդ, «Բարսելոնայի» ապագան համարվում է բրազիլացի Նեյմարը, թերևս դա էլ խանդ է առաջացնում:

Բայց կա ևս մեկ խնդիր: Բանն այն է, որ Մեսին ցանկանում է հեռանալ Իսպանիայից` հարկային ծառայությունների չափից ավելի ուշադրության պատճառով: Հարկերից խուսափելու համար ֆուտբոլիստը 52 միլիոն եվրո արդեն վճարել է, սակայն  հարկային մարմինները  շարունակում են հետաքննությունը: Դատարանը հրաժարվում է փակել գործը:

Նախատեսվում է, որ Մեսին կհեռանա «Բարսելոնայից» 2016-ին: Եվ ահա, կատալոնական ակումբը ցանկանում է նախքան այդ վաճառել Մեսիի տրանսֆերը: 

 

Նույն շարքից