Տնտեսություն 

Ռուսաստանին բաժին է հասնում ռուս-հայկական ապրանքաշրջանառության 60-70 տոկոսը

analitik.am

Մոսկվային է բաժին հասնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության 60-70 տոկոսը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերեմինը ռուս-հայկական միջտարածաշրջանային 3-րդ ֆորումի ժամանակ, որը բացվել է դեկտեմբերի 2-ին Հայաստանի Գյումրի քաղաքում երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:


«Մոսկվայի ու Երևանի միջև իրավա-պայմանագրային բազան ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները: Իսկ մեր այցի նախպրեին, նոյեմբերի 27-ին, Մոսկվայում Երևանի օրերի ժամանակ, ստորագրվել էր 2014-16թթ. համագործակցության հերթական ծրագիրը»,- նշել է Չերեմինը:


«Մեր մայրաքաղաքների քաղաքապետեր Սերգեյ Սոբյանինի և Տարոն Մարգարյանի բանակցությունները շատ արդյունավետ էին: Հանդիպման ժամանակ ընդգծվել էր, որ մեր առևտրա-տնտեսական համագործակցությունն ամրացվում է: Մոսկվայում գրանցված կազմակերպությունների և հայ գործընկերների միջև ապրանքաշրջանառությունը, առանց վառելիքա-էներգետիկ համալիրի, 2012թ.-ի արդյունքներով ավելացել է 20 տոկոսով ու կազմել 270 մլն դոլար: Իսկ եթե հավելենք վառելիքա-էներգետիկ համալիրն, ապա Մոսկվան կներկայացնի մեր երկրների միջև ապրանքաշրջանառության 60-70 տոկոսը»,- նշել է Չերեմինը:


Մոսկվայի ձեռնարկությունները, հավելել է նա, հետաքրքրված են արտադրանքի ներկրմամբ՝ այդ թվում նաև բարձր տեխնոլոգիական ու նորարարական. սարքավորումները, հեռահաղորդակցություն ու բարձր տեխնոլոգիաներ: «Ներդրումային մեր համագործակցությունը սահմանափակվում է գրասենյակային, հյուրանոցային ու առևտրային ենթակառույցների շինարարությամբ: Սա կարևոր է, բայց չպետք է գերակայի: Մենք մեր հայ գործընկերներին հրավիրում ենք մասնակցելու Մոսկվայի քաղաքային բնագավառում ցանկացած նախագծի: Ընդ որում ազատորեն կարող են մասնակցել ցանկացած աճուրդի կամ բաց մրցութային գործընթացների»,- հավելել է Չերեմինը:


www.news.am

Նույն շարքից