Սպորտ 

Արթուր Եդիգարյանը` ֆուտբոլի Ղազախստանի գավաթակիր

analitik.am

Աստանայում կայացավ ֆուտբոլի Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչը: Բրոնզե մեդալակիր «Կայաթը», 4:1 հաշվով պարտության մատնելով երկրի փոխչեմպիոն «Ակտոբեին», 6-րդ անգամ հռչակվեց Ղազախստանի գավաթակիր: Գավաթակրի կոչման արժանացավ նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, 27-ամյա Արթուր Եդիգարյանը:
Նա թեև վճռական հանդիպման ժամանակ վնասվածքի պատճառով խաղադաշտում չէր, սակայն«Կայրաթի» կազմում մասնակցել էր գավաթային 4 հանդիպման  և դարձել գոլի հեղինակ:
Ի դեպ, «Ակտոբեի» մեկնարկային կազմում էին Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ՝ կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ու կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Ռոբերտի համար, Պերմի «Ամկար» տեղափոխվելուց առաջ, սա «Ակտոբեի» կազմում վերջին հանդիպումն էր, նա 20-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ: Արզումանյանն առանց փոխարինման մասնակցեց ամբողջ հանդիպամանը, իսկ Մարկոսը փոխարինվեց  90-րդ րոպեին:

Նույն շարքից