Սպորտ 

Առաջատարը` «Ուլիսը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում առաջատարը` «Ուլիսը», Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում 1:2 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին»:

«Ուլիսը» թեև առաջնությունում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց , սակայն 34 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» 24 միավորով երկրորդ տեղում է: 27 միավոր է հավաքել «Փյունիկը» և նոյեմբերի 23-ին կհյուրընկալի «Միկային»: 

«Ալաշկերտ»-«Բանանց» խաղում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

«Ալաշկերտը» 16 միավորով 5-րդ տեղում է: «Բանանցը» 13 միավորով նախավերջին` 7-րդ հորիզոնականում է:

 

Նույն շարքից