Սպորտ 

Հայ ֆուտբոլիստների «Վոլգայի» կամային հաղթանակը

analitik.am

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես եկող Նիժնի Նովգորոդի «Վոլգան»  21-րդ տուրի արտագնա խաղում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սախալինի» նկատմամբ:

Առաջին կեսից հետո «Վոլգան» պարտվում էր 0:2 հաշվով: «Վոլգայի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Արթուր Մինոսյանը 49-րդ րոպեին գնդակն ուղակեց տանտերերի դարպասը: Ընդմիջումից հետո խաղընկերոջը փոխարինած Արթուր Սարկիսովը 78-րդ րոպեին  վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Իսկ նրանց թիմակից  Անդրեյ Կոզլովը հանդիպան ավարտից մի փոքր առաջ խփեց հաղթական գնդակը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

 «Սախալին» - «Վոլգա»` 2:3

 

Գոլերը՝ Սատալկին (21, 47) – Մինոսյան (49), Սարկիսով (78), Կոզլով (89)

 

«Վոլգան» վաստակել է 28 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Նույն շարքից