Սպորտ 

«Փյունիկը» մոտեցավ առաջատարին

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության14-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ անցկացրած խաղում 5:0 հաշվով հաղթեց «Միկային»: Երկուական գնդակ խփեցին Սեզար Ռոմերոն ու Նարեկ Ասլանյանը: Մեկ անգամ աչքի ընկավ  Ռազմիկ Հակոբյանը: Մեքսիկացի Ռոմերոն մրցակիցների դարպսը գրավել է 15 անգամ  և գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը։

«Գանձասարը» հյուրընկալելիս 1:0 հաշվով հաղթեց «Արարատին»:  76-րդ րոպեին աչքի ընկավ ուկրաինացի հարձակվող Վասիլի Պալագնյուկը:

«Փյունիկը» վաստակել է 30 միավոր և 4 միավորով ետ է մնում առաջատար «Ուլիսից»: «Շիրակը» ունի 24,  «Գանձասարը»՝ 18, «Միկան» ու «Ալաշկերտը»՝ 16-ական,  «Բանանցը»՝ 13, «Արարատը»՝ 6 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Փյունիկ» - «Միկա»՝ 5:0

Նարեկ Ասլանյան, 15, 41, Սեզար Ռոմերո, 49, 56, Ռազմիկ Հակոբյան, 87

 

«Գանձասար» - «Արարատ»՝ 1:0

Վասիլ Պալագնյուկ, 76

Նույն շարքից