Սպորտ 

Յուրա Մովսիսյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

analitik.am

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը՝ Մոսկվայի «Սպարտակը», սեփական հարկի տակ անցկացրած խաղում 4:2 հաշվով առավելության հասավ Սարանսկի «Մորդովիայի» նկատմամբ:

9-րդ րոպեին, Մովսիսյանի փոխանցումից հետո, հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը բացեց հանդիպման հաշիվը: 88-րդ րոպեին մովսիսյանըի փոխարեն խաղադածտ մտավ Արտյոմ Ձյուբան:

«Սպարտակը» հավաքեց 25 միավոր: Նույնպիսի ցուցանիշ ունեն նաև 3-4-րդ տեղերը բաժանող «Դինամոն» և ԲԿՄԱ-ն:

 

Տեխնիկական արդյունքներ

 

 «Սպարտակ» - «Մորդովիա»՝ 4:2

Կվինսի Պրոմես, 9, 18, Ժոաո Կարլոս, 27, Արտյոմ Ձյուբա, 90+3 – Մարկո Լոմիչ, 45 (11 մ), Ռուսլան Մուխամետշին, 58

Նույն շարքից