Տնտեսություն 

Ռուս պաշտոնյան պատմել է «Միասնական մաքսային միության շուրջ առասպելների» մասին

analitik.am

Հասարակական գիտակցության մեջ Միացյալ մաքսային միությունը պատված է մի շարք առասպելներով, որոնք աղավաղում են դրա բովանդակությունը: Այդ մասին հայտարարել է Միացյալ տնտեսական հանձնաժողովում մակրոտնտեսության և ինտեգրացման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան՝ հանդես գալով Գյումրի քաղաքում հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ ֆորումի բացման ժամանակ:


«Առաջինն այն է, որ չի կարող լինել տնտեսական ինտեգրացում առանց ընդհանուր սահմանի: Այս առասպելը կարող է ժխտել վիճակագրությունը. այս տարի Հայաստանի առևտուրը մաքսային միության անդամների հետ ավելի արագ էր աճում, քան ԵՄ երկրների հետ: Առաջընթաց տեմպերով աճում էր Հայաստանի արտահանումը ՄՄ անդամ երկրներ՝ ներկրման համեմատ: Սա ապացուցում է, որ Հայաստանի արտադրանքը պահանջված է ՄՄ շուկայում»,- նշել է Վալովայան:


Նա հավելել է, որ մաքսային նոր ռեժիմը առավելագույնս կպարզեցնի Հայաստանի համար միջսահմանային գործընթացները, այդ թվում նաև գյուղատնտեսական արտադրանքի տեղափոխման հետ. կվերանան մաքսային խիստ ստուգումները, ինչպես նաև սանիտարական, ֆիտոսանիտարական ու այլ խոչընդոտներ:


Երկրորդ առասպել Վալովայան անվանել է խիստ «կամ, կամ»-ը եվրոպական ու եվրասիական ինտեգրացման միջև: «ՄՄ հիմնելու ամենասկզբում մենք հայտարարեցին, որ Եվրոպական միությունը մեր հիմնական գործընկերն է, որին բաժին է հասնում մեր արտաքին առեւտրի կեսը: Մենք միշտ ասում ենք, որ «Լիսաբոնից Վլադիվոստոկ» մեկ ընդհանուր տնտեսական միջավայրի նախագիծը կարող է կյանքի կոչվել: Սակայն արդի պայմաններում այն կարող է իրականցվել միայն իրավահասար հիմունքներով Եվրոպական միության ու Եվրասիական միության համար»,- հայտարարել է Տ. Վալովայան:


Ուստի Մաքսային միության անդամակցությունը չի նշանակում հրաժարում Եվրոպայի հետ համագործակցությունից, այլ, ընդհակառակը, եվրոպացի գործընկերների հետ փոխգործակցության շատ արդյունավետ  ուղի, հավելել է նա:


«Ես համոզված եմ, մեր պետությունների հետ միասին , ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հետ միասին կաշխատենք, որպեսզի միացյալ տնտեսական մեր միջավայրը գործի առանց խափանումների ու բացառությունների, դառնա տնտեսական աճի առաջ մղիչ ուժը»,- եզրափակել է Վալովայան:


www.news.am

Նույն շարքից