Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը ցածր գնահատական է ստացել

analitik.am

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չի հաջողվում իրեն լավագույնս դրսևորել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ինչպես հայտնի է, նրա թիմը  Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում կայացած «Պադերբոռնի» հետ արտագնա խաղում առջևում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում երկու գնդակ բաց թողեց և ձեռքից բաց թողեց հաղթանակը` 2:2: Մխիթարյանը փոխարինվեց 86-րդ րոպեին:

Գերմանիայի լրատվամիջոցները ցածր են գնայատել 25-ամյա  հայ ֆուտբոլիստի խաղը: Նա ստացել է 5: Նույնպիսի վերաբերմունքի են արժանացել նաև Հենրիխի թիմակիցներ Սինձի Կագավան, Մատիաս Գինտերը, Նևեն Սուբոտիչը: Իսկ «Բորուսիայի» կազմում լավագույնը եղել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը` 2:

 

Նույն շարքից