Վերջին շրջանի իրադարձություններից հետո, տարբեր տեսակետներ են հայտնվում, թե ինչ ճակատագիր է սպասում Ռուսաստանի կազմ վերադարձած Ղրիմի ֆուտբոլային թիմերին:
Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ դրանք շարունակելու են հանդես գալ Ուկրիանայի առաջնությունում և չեն մասնակցելու Ռուսաստանի առաջնությանը:
Եվ ահա, Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը: «Պարզ է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը չեն համակերպվում, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում է: Նույնքան էլ պարզ է, որ մենք Ղրիմը չենք տա: Այնպես որ, կարող են չխոստովանել: Ղրիմի ակումբները խաղալու են Ռուսաստանի առաջնությունում: Ամենայն հավանականությամբ՝ կընդգրկվեն երկրորդ խմբում»,- ասել է Սիմոնյանը:
Տեղեկացնենք, որ այս խնդրի հետ կապված վերջնական որոշում ՈւԵՖԱ-ն կայացնելու է դեկտեմբերի 4-ին: