Հայաստանի մինչև 16 տարեկան ֆուտբոլիստուհիների հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի Քութայիսի քաղաքը ներկայացնող թիմի հետ:
«Բանանց» մարզադպրոցի մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց Հայաստանի թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Տանտերերի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Նորա Եղյանը և Կարինե Վահրադյանը: