Սպորտ 

Արոնյանը մրցամարտում պարտվեց Նակամուրային

analitik.am

Սենթ Լուիսում  ԱՄՆ-ի և Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերների` Հիկարու Նակամուրայի և Լևոն Արոնյանի մրցամարտում կայացան կայծակնային պարտիաները:  Արոնյանը պարտվեց կայծակնային պարտիաներում, նաև մրցամարտում: Նակամուրան որպես պարգև կստանա 60 հազար դոլար, հայ գրոսմայստերը` 40 հազար դոլար:

Այս մրցամարտի կազմակերպիչները յուրօրինակ հաշվարկ էին կատարում` դասական պարտիաներում հաղթանակի համար  տրվում էր 4, կայծակնայիններում` 1 միավոր (ոչ-ոքիների համար` համապատասխանաբար 2 և 0,5):

 

Կայծակնային պարտիաների հաշիվը

Նակամուրա 9,5 : Արոնյան 6,5

Դասական պարտիաների հաշիվը

Արոնյան 8 : Նակամուրա 8

Մրցամարտի հաշիվը

Նակամուրա 17,5 : Արոնյան 14,5

 

Նույն շարքից