Սպորտ 

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, Մեսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը

Կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները: Կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց Նիկոսիայի ԱՊՕԷԼ-ին:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ հեթտրիկի հեղինակ  և հռչակվեց Չեմպիոնների lիգայի մրցաշարի տարեգրության լավագույն ռմբարկու:

27-ամյա Մեսին  աչքի է ընկել 74 անգամ: Նա  խփած 3 գնդակnվ առաջ անցավ Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլից:

Հավելենք, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների lիգայի մրցաշարերում 70 գոլ է խփել:

Գրանցվեցին հետևյալ  արդյունքները.

 

E խումբ

ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան)-«Ռոմա» (Հռոմ, Իտալիա)` 1:1

«Մանչեսթեր Սիթի» (Մանչեսթեր, Անգլիա)-«Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա)` 3:2

F խումբ

ԱՊՕԷԼ (Նիկոսիա, Կիպրոս)-«Բարսելոնա» (Բարսելոնա, Իսպանիա)` 0:4

ՊՍԺ (Փարիզ, Ֆրանսիա)- «Այաքս» (Ամստերդամ, Հոլանդիա)` 3:1

G խումբ

«Սպորտինգ» (Լիսաբոն, Պորտուգալիա)-«Մարիբոր» (Մարիբոր, Սլովենիա)` 3:1

Շալկե» (Գելզենկիրհեն, Գերմանիա)-«Չելսի»(Լոնդոն, Անգլիա)`0:5

H խումբ

ԲԱՏԷ (Բորիսով, Բելոռուս)-(Պորտու, Պորտուգալիա)`0:3

«Շախտյոր» (Դոնեցկ, Ուկրաինա)-«Աթլետիկո Բիլբաո» (Բիլբաո, Իսպանիա)` 0:1

 

Նույն շարքից