Տնտեսություն 

Եվրասիական ինտեգրացիան կարող է օգնել Հայաստանին հաղթահարել հումքի գների խոչընդոտը

analitik.am

Հայաստանի եվրասիական ինտեգրացիան կարող է օգնել հաղթահարել հումքի գների խոչընդոտը: Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքում բացված ռուս-հայկական միջտարածաշրջանային 3-րդ ֆորումի ժամանակ: Նրա խոսքով՝ Միացյալ մաքսային միությունը առանձնանում է հավասար քվեարկությամբ որոշումների ընդունման մեխանիզմով ու ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությամբ: «Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել իր տնտեսական շահերը ու պրագմատիկ հիմքերի վրա համագործակցել՝ հաշվի առնելով պոտենցիալ շահերը»,- հայտարարել է Մինասյանը:


Հայաստանի շահերի թվում նա անվանել է արտադրանքի իրացման լայն շուկան, ներդրումային բիզնեսի պաշտպանությունն ու տնտեսական ռիսկերի հաղթահարումը, որոնց շարքում է «ինչու չէ, հումքի արժեքը»:


Ինտեգրացման շրջանակներում շարունակում են պահպանվել ռիսկերը մաքսային տուրքերի համաձայնեցման հարցում: «Հայաստանը շահագրգռված է ՄՄ արագ անդամակցության ու այս հարցերի լուծման մեջ, որպեսզի չհայտնվի կարգավորիչ վակուումի մեջ»,- հավելել է Մինասյանը:

Նույն շարքից