Սպորտ 

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր. Հենրիխ Մխիթարյանի թիմը Լոնդոնում կմրցի «Արսենալի» հետ

 

Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 26-ին կկայանան A, B, C, D խմբերի 5-րդ տուրի հանդիպումները։  Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Լոնդոնում կմրցի «Արսենալի» հետ: Անկախ այդ հանդիպման արդյունքից գերմանական ակումբը մրցաշարում պայքարը շարունակելու իրավունք է ստացել:

Ահա թե ինչ հանդիպումներ են կայանալու.

 

A խումբ

 

«Մալմյո» (Շվեդիա) - «Յուվենթուս» (Իտալիա)՝ 23:45 (Երևանի ժամանակով)

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 23:45

 

B խումբ

 

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 23:45

«Բազել» (Շվեյցարիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 23:45

 

C խումբ

 

«Զենիթ» (Ռուսաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 21:00

«Բայեր» (Գերմանիա) - «Մոնակո» (Մոնակո)՝ 23:45

 

D խումբ

 

«Արսենալ» (Անգլիա) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 23:45

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 23:45

Նույն շարքից