Սպորտ 

Դարպասապահ Դավիթ Յուրչենկոն զարմացած է, որ կարող է համալրել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

analitik.am

Պարզվում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մասնակից «Ուֆա» ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կարող է համալրել Հայաստանի հավաքականը: Տարօրինակն այն է, որ այդ մասին ֆուտբոլիստը տեղյակ չէ: Նրա մայրը հայուհի է և այդ հանգամանքը թույլ է տալիս ՀՖՖ-ին նրան հրավիրել Հայաստանի հավաքական:

Այդ մասին ահա թե ինչ է ասել 28-ամյա Յուրչենկոն. «Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ, առաջին անգամ եմ լսում այդ մասին: Ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել և խոսել այդ հարցի շուրջը: Այնպես որ, որևէ բան ասել չեմ կարող: Հավաքականը համալրելու համար, նախ, պետք է հրավեր ստանալ: Իհարկե, ցանկություն կա ծաղալ ազգային հավաքականում, եթե դա չլինի, ֆուտբոլով զբաղվելն անիմաստ է»:

Նույն շարքից