Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը, նաև նրա թիմակիցները ոչնչով աչքի չընկան

analitik.am

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  առաջին պարտությունը կրեց: Այն Լոնդոնում 0:2 հաշվով զիջեց տեղի «Արսենալին»:

Մխիթարյանը գերմանական ակումբի մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման:

Հայ ֆուտբոլիստը, նաև նրա թիմակիցները ոչնչով աչքի չընկան: Ինչպես «Բորուսիան»  անգլիական ակումբը ևս ժամկետից ուտ ստացավ պայքարը շարունակելու իրավունք:

D խմբի մյուս խաղում բելգիական «Անդերլեխթը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ստամբուլի «Գալաթասարային», խմբում երրորդ տեղն  ապահովեց և տիրացավ Եվրոպայի լիգայի ուղեգրի:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Արսենալ» (Անգլիա) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 2:0

 

Յայա Սանոգո, 2, Ալեքսիս Սանչես, 57

 

«Անդերլեխթ» (Բելգիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0

 

Չանսել Մբեմբա, 44, 86

Հեռացում՝ Սելջուկ Ինան, 83 («Գալաթասարայ»)

 

Նույն շարքից