Սպորտ 

Չեմպիոնների լիգա. 11 թիմ արդեն կատարել է առաջադրանքը

analitik.am

Կայացան ֆուտբոի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցածարի 5-րդ տուրի հանդիպումները: Մրցեցին A, B, C, D խմբերում ընդգրկված թիմերը:

Մադրիդի «Ռեալը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ այս ստուգատեսում` արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության հասնելով շվեյցարական «Բազելի» նկատմամբ: Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 71-րդ գնդակը խփեց Չեմպիոնների լիգայի մրցաշարերում և հավասարվեց «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին: Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին աչքի է ընկել 74 անգամ:

Ֆուտբոլի ՉԼ խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ 11 ակումբներ պայքարը շարունակելու իրավունք են ստացել:  Հերթական տուրում առաջադրանքը կատարեցին Լոնդոնի «Արսենալը», «Չելսին», Մադրիդի «Աթլետիկոն», Լևերկուզենի «Բայերը», Դոնեցկի «Շախտյորը»: Ավելի վաղ այդ իրավունքին արժանացել էին Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», Մյունխենի «Բավարիան»,  «Բարսելոնան», ֆրանսիական ՊՍԺ-ն, պորտուգալական «Պորտոն»:

Ուշագրավ է, որ «Ռեալը», «Բավարիան», «Չելսին» , «Պորտոն» արդեն խմբերում առաջինն են:

Մրցաշարի լավագույն ռմբարկուն Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, որն աչքի է ընկել 9 անգամ: և գոլի հեղինակ է դարձեել Մեսին: 

 

Տեխնիկական արդյունքներ

 

A խումբ

 

«Մալմյո» (Շվեդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:2

Ֆերնանդո Լյորենտե, 49, Կարլոս Տևես, 89

Հեռացումներ՝ Էրիկ Յոհանսոն, 89, Մագնուս Էրիկսոն, 89 («Մալմյո» )

 

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)` 4:0

Գոլերը՝ Գարսիա 9, Մանջուկիչ 38, 62, 65

 

 

B խումբ

 

«Բազել» (Շվեյցարիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:1

Կրիշտիանու Ռոնալդու, 35

 

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 2:2

Դանի Աբալո, 3, Գեորգի Տերզիև, 88 – Ռիկի Լամբերտ, 8, Ջորդան Հենդերսոն, 37

 

C խումբ

 

«Բայեր» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 0:1

Լուկաս Օկամպոս, 72

 

«Զենիթ» - «Բենֆիկա» - 1:0

 Դանի,79

Հեռացում՝ Լուիզաո 90+2 («Բենֆիկա»)

  

 D խումբ

 

«Արսենալ» (Անգլիա) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 2:0

Յայա Սանոգո, 2, Ալեքսիս Սանչես, 57

 

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0

Չանսել Մբեմբա, 44, 86

Հեռացում՝ Սելջուկ Ինան, 83 («Գալաթասարայ»)

  

Նույն շարքից