Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նահանջը սպասելի էր

analitik.am

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 77-րն է: Այն հետընթաց է ունեցել 2 աստիճանով: Դա սպասելի էր:

Մերոնք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում 0:1 հաշվով պարտվել էին  Պորտուգալիայի ներկայացուցիչներին: Պորտուգալացիները 7-րդն են: Իսկ առաջատար տասնյակում  միմյանց հաջորդում են՝ Գերմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ուրուգվայի թիմերը: Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում նույն խմբում ընդգրկված Դանիայի հավաքականը 30-րդն է, Սերբիայի և Ալբանիայի հավաքականները 46-րդ և 50-րդ տեղերում են:

Նույն շարքից