Սպորտ 

Ըստ գերմանական մամուլի՝ Հենրիխ Մխիթարյանն այդպես էլ ռմբարկու չի դառնա

analitik.am

Դորտմունդի «Բորուսիան» դժվարին օրեր է ապրում: Լավ վիճակում չէ նաև Հենրիխ Մխիթարյանը: հայ ֆուտբոլիստի առողջականը լավ է, սակայն խաղադաշտում նա իր տեղը չի գտնում, ոչ էլ՝ կարողանում է գրավել մրցակիցների դարպասը: Ցանկացած խաղում 25-ամյա հայ ֆուտբոլիստ  առնվազն երկու ռեալ պահ է ունենում  գոլ խփելու համար,, սակայն նպաստավոր դիրքերից վրիպում է: Եթե նախկինում գերմանական մամուլում այդ մասին հրապարակումներ չէին լինում, ապա այժմ  բարձրաձայն ասվում է: Մասնավորապես, WAZ-ը, անդրադառնալով ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Բորուսիայի» հյուրկալվելիս  անգլիական  «Արսենալից» 0:2 հաշվով կրած պարտությանը,  Մխիթարյանի մասին ասվել է, որ նա այդպես էլ ռմբարկու չի դառնա, իսկ հայ ֆուտբոլիստին ցածր՝ 4,5 գնահատական է տրվել: Ամենաբարձր գնագատականը 1-ն է: «Հենրիխ Մխիթարյանը երկու իրական գոլային պահ բաց թողեց «Արսենալի» հետ խաղում: Առաջին դեպքում, նա շեղ հարվածեց, իսկ հետո էլ՝ գնդակն ուղարկեց  ուղիղ դարպասապահի վրա: Մխիթարյանն այդպես էլ ռմբարկու չի դառնա: Նա մի քանի գեղեցիկ փոխանցումներ կատարեց, սակայն հաճախ էր կորցնում գնդակը և ոչնչով աչքի չընկավ»,- պարզաբանում է լրատվամիջոցի թղթակիցը:

Նույն շարքից