Սպորտ 

Արթուր Եդիգարյանը հեռացել է «Կայրաթից»

analitik.am

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը հեռացել է  Ալմաթիի  «Կայրաթից»: 27-ամյա ֆուտբոլիստը, երկկողմանի համաձայնությամբ, խզել է աշխատանքային պայմանագիրն ակումբի ղեկավարության հետ: Նա «Կայրաթի» կազմում 2014-ին դարձել է Ղազախստանի գավաթակիր:

Եդիգարյանը 2014-ին ավելի հայտնի դարձավ այն բանից հետո, երբ, Հայաստանի և Գերմանաիայի ընտրանիների ընկերական հանդիպման ժամանակ, նրա հետ բախված Մարկո Ռոյսը լուրջ վնասվածք ստացավ: Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողը հիանալի մարզավիճակում էր, սակայն չկարողացավ մասնակցել աշխարհի առաջնությանը, որում նրա երկրի ընտրանին՝ Գերմանիայի թիմը դարձավ չեմպիոն: Ի դեպ, Ռոյսի վնասվաքը կրկնվել է և մինչև հաջորդ տարվա սկիզբը նա  կրկին շարքում չի լինի:

 

Նույն շարքից