Սպորտ 

Կհամալրի՞ Դավիթ Յուրչենկոն Հայաստանի հավաքականը, թե՞ ոչ

analitik.am

Վերջին օրերին մամուլում հարապարակումները քիչ չեն, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի մայրը հայուհի է և չի բացառվում, որ նա համալրի Հայաստանի հավաքականը: Եթե դարպասապահը սկզբում զարմացել էր այդ մասին տեղեկանալով, ապա այժմ խոստովանում է, որ զրուցել է ՀՖՖ-ի ներկայացուցիչների հետ, իսկ բանակցելու է իր գործակալը:

Վերջերս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականը չեն կարող համալրել այն ֆուտբոլիստները, ովքեր պահանջներ են ներկայացնում՝ «բազար» անում:

Կհամալրի՞ Դավիթ Յուրչենկոն Հայաստանի հավաքականը, թե՞ ոչ, պարզ կդառնա ձմեռային արձակուրդի ժամանակ:

 

Նույն շարքից