Սպորտ 

Ովքեր 2014-ի լավագույն կիսապաշտպանների թեկնածուների ցուցակում

analitik.am

ՖԻՖԱ-ն և Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ընկերակցությունը ներկայացրել են 2014-ի  այն կիսապաշտպաններին, ովքեր հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: 3-ական ներկայացուցիչ ունեն Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենթուսը»:

Ընտրյալների ցուցակում են՝ Խաբի Ալոնսոն, Բաստիան Շվայնշտայնգերը (երկուսն էլ՝ «Բավարիա»), Անխել Դի Մարիան («Մանչեսթեր Յունայթեդ»), Սեսկ Ֆաբրեգասը, Էդեն Ազարը (երկուսն էլ՝ «Չելսի»), Չավին, Անդրես Ինյեստան (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը, Խամես Ռոդրիգեսը (բոլորն էլ՝ «Ռեալ»), Մեսութ Օզիլը («Արսենալ»), Անդրեա Պիրլոն, Պոլ Պոգբան, Արտուրո Վիդալը (բոլորն էլ՝ «Յուվենթուս»), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի»):

Նույն շարքից