Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմում

analitik.am

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում  նոյեմբերի 30-ին Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», արտագնա հանդիպում կանցկացնի  Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ:

«Բորուսիան» դժվարին իրավիճակում է հայտնվել: Թիմի երկրպագուները դժգոհ են  և պատրաստվում են ֆուտբոլիստներին սուլոցներով դիմավորել: Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն էլ իր հերթին հայտնել է, որ այդ  «համերգը» չի օգնի գործին:

Ինչևէ, դորտմունդցիների պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը, որում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

 

Ահա թիմի կազմը.

 

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Նևեն Սուբոտիչ, Մատս Հումելս, Լուկաշ Պիշչեկ, Մարսել Շմելցեր, Սվեն Բենդեր, Սեբաստիան Կել, Կևին Գրոսկրոյց, Սինձի Կագավա, Հենրիխ Մխիթարյան, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ:

 

Նույն շարքից