Սպորտ 

Էդգար Մանուչարյանի թիմը հաղթեց հյուրընկալվելիս

analitik.am

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի թիմը` Եկատերինբուրգի «Ուրալը, հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Տուլայի «Արսենալին»: Մանուչարյանը «Ուրալի» մեկնարկային կազմում էր և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Նրա կատարած փոխանցումից հետո հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը: Հայ ֆուտբոլիստը 66-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:

 

Այս հաղթանակի շնորհիվ «Ուրալը» վաստակեց 13 միավոր և բարձրացավ 12-րդ տեղ, իսկ «Արսենալը» 8 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը


Տեխնիկական արդյունքներ


«Արսենալ» - «Ուրալ» 1:2

Գոլերը՝ Մասլով ,74 – Խոզին, 45, Սմոլով 45+

Նույն շարքից