Սպորտ 

«Փյունիկը» մեկ միավորով է հետ մնում առաջատարից

analitik.am

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկու խաղ: 15-րդ տուրում «Փյունիկը» սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ խփեց «Ուլիսի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն: Նա մրցակիցների դարպասը 17 գնդակ է խփել և  գլխավորում է Հայաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը։

«Փյունիկը» ունի 33 միավոր և 1 միավորով է հետ մնում «Ուլիսից»:

«Գանձասար» - «Միկա» խաղում կողմերի դարպասները մնացին անառիկ:

 

Տիխնիկական արդյունքներ

 

«Փյունիկ» - «Ուլիս»՝ 3:0

Գագիկ Պողոսյան, 25, Սեզար Ռոմերո, 39, 82


«Գանձասար» - «Միկա»՝ 0:0

Նույն շարքից