Սպորտ 

Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության աշնանային հատվածը

analitik.am

Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկու հանդիպում, ավարտվեց մրցաշարի աշնանային հատվածը:

Երկու խաղում էլ արձանագրվեց ոչ-ոքի: «Ալաշկերտը» 1:1 հաշվով ավարտեց հանդիպումն աղյուսակը եզրափակող «Արարատի» հետ: Ընդ որում, դա վերջինիս առաջին ոչ-ոքին է: Գործող չեմպիոն «Բանանցը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց  Գյումրիի «Շիրակի» հետ՝ 2:2:

Ուշագրավ է, որ «Արարատն» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 խաղացողով, և մրցակիցը չկարողացավ օգտվել դրանից:

Աղյուսակը 34 միավորով գլխավորում է«Ուլիսը» է, որը 3 անընդմեջ պարտություն է կրել: 1 միավոր պակաս  «Փյունիկը»: «Շիրակն» վաստակել է 25 միավոր: Ապա հաջորդում են` «Գանձասարը»՝ 19, «Միկան», «Ալաշկերտը»՝ 17-ական, «Բանանցը»՝ 14, «Արարատը»՝ 7 միավոր:

Հայաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը խփած 17 գնդակով  գլխավորում է «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն:

Առաջնությունը կվերսկսվի 2015-ի մարտին:

 

Տեխնիկական արդյունքներ

 

 «Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1:1

 

Միհրան Մանասյան, 67 – Մհեր Սահակյան, 22

Հեռացում՝ Կրիստաին Քոլին Քինգ, 45 («Արարատ»)

 

«Շիրակ» - «Բանանց»՝ 2:2

 

Ժան-Ժակ Բուգուի, 51, Դավիթ Հակոբյան, 58 – Նաիրի Մինասյան, 11, Գևորգ Կարապետյան, 88

 

Նույն շարքից