Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմի համար ձախորդ օրերը շարունակվում են

analitik.am

Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Ֆրանկֆուրտում 0:2 հաշվով պարտվեց տեղի «Այնտրախտին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման:  Մխիթարյանը նպաստավոր երեք պահ ունեցավ, սակայն կրկին չկարողացավ դառնալ գոլի հեղինակ:

Յուրգեն Կլոպի թիմը  առաջնության վերջին 8 խաղում վաստակել է 4 միավոր: Այն անցկացրած 13 խաղից 8-ում պարտվել է: Դորտմունցիները 11 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը, վերջին՝ 18-րդ տեղում են: Հավանական է, որ Կլոպը հրաժարական տա: 

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Այնտրախտ» -Դոևտմունդի  «Բորուսիա»՝ 2:0

Ալեքսանդր Մայեր, 5, Հարիս Սեֆերովիչ, 81

 

Նույն շարքից